ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենար Միացյալ Նահանգները, եթե Կանադան միանար երկրին:
Ամերիկացի ապագա առաջնորդը քարտեզ է հրապարակել Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Կանադան և Միացյալ Նահանգները նույն գույներով են, այդպիսով ձևավորելով մեկ երկիր, որը կոչվում է Միացյալ Նահանգներ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կանադացիներից շատերը իբր աջակցում են իրենց երկրի՝ ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու առաջարկին։ Նա կարծում է, որ նման միությունը Կանադային ոչ միայն տնտեսական կայունություն կբերի, այլև կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ նորընտիր նախագահի, գալիս են «ռուսական ու չինական նավերից»։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արձագանքել է այս առաջարկին՝ նշելով, որ «չնչին հավանականություն չկա», որ երկիրը դառնա Միացյալ Նահանգների մաս:
Նա ասել է, որ երկու երկրներն էլ շահում են այն բանից, որ իրենց պետությունները «միմյանց ամենամեծ առևտրային և անվտանգության գործընկերներն են»:
