Քամալա Հարիսի Լոս Անջելեսի տունը հրդեհի պատճառով տարհшնման գոտում է հայտնվել

Լոս Անջելեսում անտառային հրդեհների տարածքը հասել է 1,2 հազար հեկտարի։ Շուրջ 30 հազար մարդ տարհանման հրաման է ստացել։ Փոխնախագահ Քամալա Հարիսի առանձնատունը ներառվել է տարհանման գոտում, հայտնում է NBC News-ը։ Լոս Անջելեսի էլիտար թաղամասում գտնվող տունը 2012 թվականին գնել է Հարիսի ամուսինը՝ Դուգլաս Էմհոֆը։ Տարածքում են ապրում նաև դերասանուհի Գվինեթ Փելթրոուն և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը։ NBC-ի փոխանցմամբ՝ Հարրիսն այժմ գտնվում է Վաշինգտոնում։ Քալիֆորնիայի ժողովրդին աջակցելու նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հարիսը շնորհակալություն է հայտնել փրկարարներին, ովքեր վտանգում են իրենց կյանքը՝ հրդեհի դեմ պայքարելով։ Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/847066.html?fbclid=IwY2xjawHrPblleHRuA2FlbQIxMQABHbW7VTyUvIBa5x6fLuiV5eY9KnP6q_glvaAw-nvjH0tMFYlkefzYr6UKNg_aem_UChDx3TPIGiCh3MecsAqgQ

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում