ԱՄՆ-ի խոշոր անտառային հրդեհների հետևանքով այրվում են աստղերի թանկարժեք տները, զոհերի թիվն աճել է. լուսանկարներ

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում են իշխանությունները:

«Այսօր ավելի վաղ հայտնել էինք երկու զոհերի մասին։ Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է հինգի»,- ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։

70.jpg (54 KB)

Նրա խոսքով՝ հրդեհները դեռ տեղայնացված չեն, զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը սրում են ուժեղ քամին և չոր եղանակը։

Իշխանությունները նշում են, որ Լոս Անջելեսի տարածքում շարունակում են մոլեգնել հինգ անտառային հրդեհ միաժամանակ, 150 հազար մարդ ապրում է տարհանման գոտիներում:

71.jpg (47 KB)

Սանտա Մոնիկայի և Մալիբուի միջև Խաղաղ օվկիանոսի Պալիսադես տարածաշրջանում բռնկված է ամենամեծ հրդեհը՝ ներառելով ավելի քան 60 քառակուսի կիլոմետր: Հրդեհը ոչնչացրել է այնտեղ գտնվող առնվազն 1000 շինություն, ասել է Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավար Էնթոնի Մարոնեն։

Լոս Անջելեսի արևմտյան շրջանի Մալիբուի հավածում շատ հայտնի աստղերի տներ են գտնվում:

72.jpg (187 KB)

Մալիբուի լողափում գտնվող տները գերթանկարժեք առանձնատնե են, դրանցից մեկն, օրինակ, ամբողջությամբ այրվել է, այ պատկանում է դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնին։ Ավելի ուշ դա հաստատել է ինքը՝ Հիլթոնը։

79.webp (13 KB)

Հիլթոնի առաձնտունը

TMZ-ը հայտնում է նաև այլ հայտնի Լոս Անջելեսի բնակիչների մասին, որոնց տները տուժել են հրդեհներից։

Լոս Անջելեսի Պալիսադես շրջանում բռնկված հրդեհը ստիպել է տարհանել 30 հազար մարդու։ Նրանց թվում է եղել Օրլի Իսրայելը, որը լքել է շքեղ 5 միլիոն դոլար արժողությամբ տունը:

98.jpg (69 KB)

30-ամյա Իսրայելը ստիպված է եղել լքել իր տունը Խաղաղ օվկիանոսի ափին, երբ նա և իր ընկեր Թաներ Չարլզը փորձել են այն պաշտպանել առաջացող անտառային հրդեհից, գրում է Daily Mail-ը: Տարածքի շրջակայքում նրանք հսկա քարեր են տեղադրել, սակայն երեք ժամ անց տան բակը բռնկվել է: Արդյունքում՝ տունը կես ժամվա ընթացքում այրվել է ամբողջությամբ:

73.webp (70 KB)

Հունվարի 8-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում իշխանությունները հայտնել են, որ հերթական հրդեհն է բռնկվել Հոլիվուդ Հիլզ շրջանում՝ Լոս Անջելեսի ամենահայտնի թաղամասերից մեկում, որտեղ գտնվում է Հոլիվուդի հայտնի նշանը:

76.jpg (39 KB)

Տարհանվածների թվում եղել են նաև այլ հայտնիներ։ Դերասաններ Մարկ Հեմիլը, Յուջին Լևին և Ջեյմս Վուդը նույնպես շտապ լքել են իրենց տները։ Վուդը նույնիսկ կիսվել է իր բնակավայրից ընդամենը երկու թաղամաս հեռավորության վրա գտնվող այրվող տան տեսանյութով:

99.jpg (82 KB)

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի նստավայրը ներառվել է տարհանման գոտում։

Հրդեհը ավերել է ռեալիթի հեռուստաաստղ Սպենսեր Պրատի և նրա կնոջ՝ Հայդի Մոնթագի տունը։

89.jpg (128 KB)

Ֆորմուլա 1-ի ժառանգորդ Պետրա Էքլսթոունը և նրա ամուսին Սեմ Փալմերը նույնպես տարհանվել են երեխաների հետ։ Դերասան Սթիվ Գուտենբերգն օգնել է հրշեջներին՝ մեքենաների շարժման միջոցով տեղ բացելով նրանց մեքենաների համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեծ աղետ է հայտարարել Կալիֆորնիայում և հրամայել է դաշնային օգնություն տրամադրել՝ լրացնելու տեղական ջանքերը՝ անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:

74.webp (269 KB)

«Նախագահի հրամանի համաձայն՝ դաշնային ֆինանսավորումը հասանելի է դառնում Լոս Անջելեսի շրջանի բնակիչներին: Աջակցությունը կարող է ներառել դրամաշնորհներ բնակարանների և տների ժամանակավոր վերանորոգման համար, ներելի վարկեր՝ չապահովագրված գույքի դեպքում կորուստները ծածկելու համար և այլ ծրագրեր, որոնք նախատեսված են մարդկանց և բիզնեսի սեփականատերերին օգնելու՝ վերականգնել բնական աղետի հետևանքները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

75.webp (64 KB)

Բայդենը նաև հետաձգել է առաջիկա այցը Իտալիա՝ կենտրոնանալու հրդեհաշիջման աշխատանքների վրա:

Կալիֆորնիայի մի հատվածը, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր սերֆինգի վայրերով, աստղային առնձնատներով ու տներով, ծովափնյա հմայիչ կյանքով, ամբողջությամբ ավերվել է: Վտանգի գոտում է նաև Քարդաշյանների՝ Մալիբուում գտնվող առանձնատունը:

77.jpg (550 KB)

Ներկայիս հրդեհներն արդեն համարվում են ամենաթանկը Լոս Անջելեսի պատմության մեջ։

Լոս Անջելեսի բնակիչները շոկի մեջ են՝ տեսնելով, թե որքանով են վնասվել ամենահայտնի տեսարժան վայրերը: Բոլոր բնակիչները նախազգուշացնող հաղորդագրություններ են ստացել, որում կոչ է արվում պատրաստ լինել ցանկացած պահի տարհանման՝ պատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերով պայուսակները:

78.jpg (288 KB)

Կիսվել սոց․ ցանցերում