Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեծ աղետ է հայտարարել Կալիֆոռնիայում՝ օգնելու տեղական իշխանություններին հաղթահարել նահանգում մոլեգնող սաստիկ հրդեհների հետեւանքները, հայտնել է Սպիտակ տունը։

«Մարդիկ կկարողանան դրամաշնորհներ ստանալ ժամանակավոր կացարանների, տների վերանորոգման, ցածր տոկոսադրույքով վարկերի համար՝ ապահովագրությամբ չծածկված վնասները ծածկելու և այլ աջակցություն՝ իրենց ֆերմաներն ու բիզնեսները վերականգնելու համար», — ասվում է վարչակազմի հայտարարության մեջ:

Որոշումը կբացի դաշնային օգնության հասանելիությունը Լոս Անջելեսի շրջանի բնակիչների համար:

Դաշնային օգնությունը կուղարկվի նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև որոշ շահույթ չհետապնդող կազմակերպություններին՝ շտապ օգնության աշխատանքներին օգնելու համար: Բացի այդ, գումարը հետագայում կուղղվի ամբողջ նահանգում աղետների կանխարգելման միջոցառումներին։

Կիսվել սոց․ ցանցերում