3 մարզում սպասվում է մառախուղ, որոշներում՝ մերկասառույց

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կնտրոնի տվյալներով՝ հանրապետության տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կիսվել սոց․ ցանցերում