ՄԻԽԱՅԻԼ ԲՈՅԱՐՍԿՈՒՆ ՇՏԱՊ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկուն շտապ հիվանդանոց են տեղափոխել Սանկտ Պետերբուրգում։ Տեղեկությունը հայտնում է «Shot» Telegram-յան ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա այժմ գտնվում է Մարիինյան հիվանդանոցի սրտաբանության բաժանմունքում։ Բոյարսկու հոսպիտալացման պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Բժիշկները փորձում են կայունացնել ժողովրդական արտիստի վիճակը։

Բոյարսկին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության մեքենայով։

2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի կաթվածով։ Սակայն Ամանորից առաջ նա դուրս էր գրվել անհրաժեշտ բուժում ստանալուց հետո։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c335c0deced76c441921ca7c3598e57e?fbclid=IwY2xjawHt7ehleHRuA2FlbQIxMQABHS_yOWVw9pad6BHkiACYRiURQZVDOox66vZaB8NHzF-LTVtcxxNEWhPhyw_aem_IevaDRd7Fo7Fw9LO7sqEEA

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում