Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Փսիֆիք Փալիսեյդս ի բնակիչներից մեկը։
Ներկա պահին մի քանի հարյուր հազար մարդ կա տարհանման և ժամանակավոր տեղավորման կենտրոններում։ Տեղի բնակիչներն ասում են, որ չեն կարող իրենց թույլ տալ հյուրանոցային համարներ վարձել, մինչ նրանք սպասում են ապահովագրության վճարներին և իրենց տների վերակառուցմանը:
«Լոս Անջելեսում երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության արժեքը այս օրերին բարձրացել է: Ըստ էության, շրջանի բոլոր տների մոտ 15 տոկոսը ավերվել է: Մենք ունենք հարուստ մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ ցանկացած վայր վարձել, բայց կան նաև հասարակ ընտանիքներ՝ առանց փողի, որոնք պարզապես ապրելու տեղ չունեն հիմա», — նշել է Բրայանը:
Կալիֆորնիայի հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ ավերված շենքերի թիվը գերազանցել է 10 հազարը։