Մես սին կարող է վերադառնալ Եվրոպա

MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբը և հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, հայտնում է Marca-ն։

Մեսսիի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի ավարտը։

Նոր պայմանագրում կներառվի կետ, ըստ որի Մեսսին MLS-ի արտամրցաշրջանի ընթացքում կկարողանա վարձավճարով մեկնել եվրոպական ակումբ, որպեսզի խաղացողը գտնվի օպտիմալ մարզավիճակում։

Մեսսին MLS-ում հանդես եկող «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։ Անցյալ տարվա օգոստոսի 20-ին արգենտինացին նվաճեց Ամերիկայի առաջին գավաթը՝ Լիգայի գավաթը։ 2022 թվականի դեկտեմբերին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա նաև 100-ից ավելի գոլ է խփել ազգային հավաքականի կազմում։
Նոյեմբերի 10-ի գիշերը «Ինտեր Մայամին» փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի երրորդ խաղում պարտվել է «Ատլանտա Յունայթեդին», որի կազմում հանդես է գալիս ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։
Կիսվել սոց․ ցանցերում