ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՐԴԱԼ WHATSAPP ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջո Ռոգանի փոդքաստում Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ԿՀՎ-ն կարող է մուտք ունենալ WhatsApp-ի և Signal-ի օգտատերերի նամակագրությանը։

Նրա խոսքով՝ դա հնարավոր է միայն հատուկ դեպքերում, օրինակ՝ հատուկ ծրագրային ապահովման միջոցով, ինչպիսին Pegasus-ն է, որով կարելի է «կոտրել» կոնկրետ անձի սարքավորումը՝ նրա նամակագրությանը մուտք գործելու համար: Հաղորդագրությունների կոդավորումն այս դեպքում չի օգնում:

Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է Ցուկերբերգը, Meta-ն չի տեսնում օգտատերերի նամակագրությունը։

 

Կիսվել սոց․ ցանցերում