Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել, հաղորդում է միլանյան ակումբի կայքը։ Լուրջ մկանային վնասվածք չի ախտորոշվել։ 35-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։ Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմում։

Մխիթարյանը բաց էր թողել Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումը «Վենեցիայի» դեմ։ «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով։

Քիչ հավանական է հայ ֆուտբոլիստի մասնակցությունը նաեւ 19-րդ տուրից տեղափոխված «Ինտեր» — «Բոլոնիա» հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 15-ին։

Կիսվել սոց․ ցանցերում