ՈՐՆ Է ԵՂԵԼ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 

Անտառային հրդեհները, որոնց թիրախում է հայտնվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելեսի շրջանը, կարող են առաջացած լինել Ամանորի գիշերը տեղի ունեցած հրավառությունների հետեւանքով։ Այս մասին գրում է The Washington Post (WP) պարբերականը։ Համաձայն տեղի բնակիչների, որոնց հետ զրուցել են պարբերականի թղթակիցները, լույս հունվարի մեկի գիշերը նրանք լսել են հրավառության ճայթյուններ։ Հրդեհի տեղայնացման վրա չորս ժամ է ծախսվել։ Սակայն տեղի է ունեցել կրկնակի այրում։ Ամերիկյան պատկան մարմինն արդեն ստանձնել է հանձնառություն՝ հետաքննելու այս վարկածը։ Հրդեհի պատճառների պարզումը կարող է տեւել շաբաթներ կամ ամիսներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիական հրդեհները համարել է ամենից մասշտաբայինն ու ավերիչը նահանգի ողջ պատմության ընթացքում։

 

Կիսվել սոց․ ցանցերում