Պшրտություն. 2020-ի Արցшխյան պшտերազմը՝ իրողություններ և հետևություններ

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը 2020-ի պատերազմի վերաբերյալ գիրք է լույս ընծայել, որը վերնագրված է «Պարտություն. 2020-ի Արցախյան պատերազմը՝ իրողություններ և հետևություններ»։ Գիրքը ստեղծվել է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան օժանդակությամբ։
Գրքի գլխավոր հոդվածը Vicken Cheterian-ի վերլուծությունն է, որը նա արել է Հայաստանի և Արցախի պետական, քաղաքական ու ռազմական երեք տասնյակ գործիչների հետ հարցազրույցների հիման վրա։
Գրքի հոդվածներից մեկը ես եմ գրել՝ ներկայացնելով ութ տասնյակ հարց 2020-ի պատերազմի, դրան նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ։
«Ռազմական պարտությո՞ւն, թե՞ հասարակության համատարած ճգնաժամ» վերնագրած իր հոդվածում Ashot Voskanian-ն անդրադառնում է 2020-ի պարտության հիմքերին՝ խնդիրը դիտարկելով Հայաստանի երկատված հանրության փոխադարձ մեղադրանքների իրողությունից անդին։
Mkrtich Karapetyan-ն էլ պատրաստել է 2020-ի պատերազմի ժամանակագրությունը, իսկ Hayk Hovhannisyan-ը կազմել է պատերազմի քարտեզը։
Մեկնաբանություններում դնում եմ ինչպես գրքի պդֆ տարբերակի հղումը, այնպես էլ առանձին հոդվածների հղումները։
Կիսվել սոց․ ցանցերում