Ֆրանսիայի նախագահը 5 տարի անց ուղևորվել է Լիբшնան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը՝ հունվարի 17-ին, 2020 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Լիբանան՝ օգնելու արագացնել կառավարության ձևավորումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2024 թվականի նոյեմբերին՝ Իսրայելի և Իրանի կողմից հովանավորվող «Հըզբոլլահ»-ի միջև հաստատված զինադադարից հետո, Փարիզը ամերիկացի և սաուդյան իր գործընկերների հետ առանցքային դեր է խաղում Լիբանանի կառավարության ձևավորման գործում:

«Երեք ամսում մենք օգնեցինք Լիբանանին էսկալացիայից անցնել վերականգնման և բացել հույսի նոր էջ: Ժողովրդական աջակցությամբ, ներքին լայն կոնսենսուսով և միջազգային աջակցությամբ լիբանանյան նոր գործադիրը կարող է վճռականորեն գործել՝ վերականգնելու պետական ինքնիշխանությունը և վերակառուցել Լիբանանը»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, որը Մակրոնի հետ կլինի Լիբանանում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այցի նախօրեին Մակրոնը զրուցել է նաև Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Փարիզը ամիսներ շարունակ փորձում է ստիպել Ռիադին վերսկսել Լիբանանի հետ հարաբերությունները, իսկ Լիբանանի նոր նախագահ և վարչապետ Ժոզեֆ Աունի և Նաուաֆ Սալամի ժամանումը օգնել են այդ գործընթացին:

Ֆրանսիացի պաշտոնյաները լավատեսություն են հայտնել, որ Սաուդյան Արաբիան ֆինանսավորում և սարքավորումներ կտրամադրի լիբանանյան բանակի հզորացման համար:

Կիսվել սոց․ ցանցերում