Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 22 պետության դեսպանները ծանոթացել են առաքելության գործունեությանը

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ ղեկավար Մարկուս Ռիտերի գլխավորությամբ, հունվարի 17-ին հյուրընկալել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ 22 պետության դեսպաններին, նրանց ներկայացրել առաքելության գործունեության վերջին զարգացումները։

Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոկում արված գրառման մեջ։

GhftukzXMAAcFAf.jpg (674 KB)

«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել հյուրընկալել Հայաստանում հավատարմագրված ԵՄ 22 անդամ երկրի դեսպանների և նրանց ներկայացնել առաքելության գործողությունների, մանդատի և ծրագրերի վերաբերյալ վերջին զարգացումները»,- նշել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը՝  շնորհակալություն հայտնելով անդամ երկրներին նրանց հաստատուն աջակցության և շարունակական ներդրման համար:

Ghftm5uXsAAeKXq.jpg (1.00 MB)

Կիսվել սոց․ ցանցերում