Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան, հայկական ժամանակակից ֆուտբոլի կենդանի լեգենդ, երկրի բազմակի լավագույն խաղացող ճանաչված և միջազգային բազում տիտղոսներ նվաճած Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին նշում է տարեդարձը:
Հայկական ֆուտբոլը աշխարհում լավագույնս հանրահռչակած Հենոն այսօր դարձավ 36 տարեկան:
