UFC-ի պաշտոնական կայքում հերթական մրցաշարից հետո թարմացվել է քաշային կարգերի դասակարգման աղյուսակը։
Հայ մարտիկ Արման Ծառուկյանը շարունակում է գլխավորել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը։
28-ամյա Ծառուկյանը հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում պետք է մենամարտեր քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ դուրս գալ օկտագոն։ Ծառուկյանի փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին Մախաչևն առաջին ռաունդում հաղթեց խեղդող հնարքով և չորրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտին: