Բшխվել են Հայաստանում հայտնի բանկերից մեկի կառավարչի «Toyota Land Cruiser»-ն ու «Mitsubishi Pajero»-ն

Հունվարի 25-ին ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Արշակունյաց 25/1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 31-ամյա Գոռ Ե.-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 39-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «Toyota Land Cruiser»-ը հաշվառված է Հայաստանում հայտնի բանկերից մեկի հաշվեկշռում և սպասարկում է այդ բանկի կառավարչին, ով վթարի պահին ավտոմեքենայում չի եղել:

Կիսվել սոց․ ցանցերում