Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը

Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 25-ին ժամը 00:00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 06.00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող անհարմարության համար հայցելով բնակիչների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում