Ամեն ինչ պարզ կդառնա սահմանազատումից հետո, այն, որ թշնամին մտել է մեր դիրքերը, պիտի հետ քաշվի։
Այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա շեշտեց՝ Ադրբեջանի հետ բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, պետք է խելոք լինել․ «Հոխորտալով ու մեծ-մեծ խոսալով չի, պիտի խելոք մնանք և այս իրավիճակից դուրս գանք։ Ի՞նչ անեմ, հելնեմ ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Արդահան։ Գաղափարապես խելոք լինենք, որ այս իրվիճակն անցնի, ավել բառեր չասենք, բանակցություններ են ընթանում»։
Միքայելյանը ընդգծեց, որ այս փուլում զգուշավորությունը կարևոր է, միևնույն ժամանակ ինքն ազատ է իր հայացքներում։
