WhatsApp մեսենջերում նոր ֆունկցիա է ներդրվել։ Ավլեի ճիշտ՝ դեռ 23 թվականի հոկտեմբերից Android համակարգով գործող սմարթֆոնների համար նախատեսված ֆունկցիան տարածվելու է նաեւ Apple-ի գաջեթների վրա։ Խոսքը մեկ սմարթֆոնով մի քանի օգտահաշիվ կառավարելու հնարավորության մասին է։ WBI-ի փոխանցմամբ՝ արդեն իսկ սկսվել են Apple-ի գաջեթների համար բազմաօգտահաշիվային կառավարման հնարավորության փորձարկումները։
Փորձարկումների բարեհաջող ավարտից հետո ֆունկցիան հասանելի կդառնա ամբողջ աշխարհում աշխատող iOS համակարգով գաջեթների համար։ Մասնագետները նշում են, որ դա կարող է տեւել մի քանի ամիս։
