Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է չեմպիոնների լիգայի playoff-ի վիճակահանությունը: Արարողությունը տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում։
Playoff փուլում, որի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, կազմավորվել են հետևյալ զույգերը.
«Բրյուգե» — «Ատալանտա»
«Սպորտինգ» — «Բորուսիա Դորտմունդ»
«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ»
«Սելթիկ» — «Բավարիա»
«Յուվենտուս» — ՊՍՎ
«Ֆեյենորդ» — «Միլան»
«Բրեստ» — «ՊՍԺ»
«Մոնակո» — «Բենֆիկա»
Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 11-12-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 18-19-ին:
Այս դիմակայությունների հաղթողներին 1/8 եզրափակիչում կմիանան «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Արեենալը», «Ինտերը», «Ատլետիկո Մադրիդը», «Բայերը», «Լիլը» և «Ասթոն Վիլան»։
