Վահագն Խաչատուրյանն ու Նիկոլ Փաշինյանը պարգևատրել են 2024 թվականի 10 լավագույն մարզիկներին. լուսանկարներ

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ մարդկանց սպորտով զբաղվելու խրախուսմանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում