Մայքլ Չենդլեր․ Արման Ծառուկյանն իմ հնարավոր մրցակիցն է

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 7-րդ համար, ամերիկացի Մայքլ Չենդլերը ցանկանում է մենամարտել տիտղոսի նախկին հավակնորդ, դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանի հետ։

2024․թ նոյեմբերին Չենդլերը Նյու Յորքում տեղի ունեցած UFC 309 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր դասակարգման երկրորդ համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

«Արման Ծառուկյանն իմ հնարավոր մրցակիցն է, քանի որ UFC ղեկավար Դանա Ուայթն ասաց, որ Արմանը պետք է վերադարձնի վստահությունը՝ անցկացնելով եւս մեկ մենամարտ նախքան տիտղոսի համար պայքարելը։ Միանշանակ է, որ Օլիվեյրան դարձյալ չի լինի իմ մրցակիցը հաջորդ մենամարտում»,- Չենդլերի խոսքը մեջբերում է MMA Junkie-ն։

Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել տիտղոսային մենամարտին UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ, որը հաղթել էր դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Ռենատո Մոյկանոյին։

Կիսվել սոց․ ցանցերում