Պապիկյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Իտալիայի միջև համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում