Խաչատուրյանի հրшմանագրերով դեսպաններ են նշանակվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 3-ին հրամանագրեր է ստորագրել, համապատասխան որոնց՝ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։ Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Կիսվել սոց․ ցանցերում