Միացյալ Նահանգները չի ցանկանում ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն Վաշինգտոնը չի կարող թույլ տալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երջանիկ չեմ՝ ստորագրելով այս փաստաթուղթը, սակայն մեծ ընտրություն չունեմ: Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Դա պարզ է: Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Մենք չենք ցանկանում կոշտ լինել Իրանի նկատմամբ կամ որևէ մեկի», — ասել է Թրամփը լրագրողներին Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հրամանը ստորագրելուց հետո:
Թրամփը փաստաթուղթ է ստորագրել
