Ձկնագետի վրայով Ծովագյուղ տանող նոր կամրջի հիմնանորոգումն ավարտվել է. լուսանկարներ

Հիմնանորոգվել է Մ-4-ը Ծովագյուղի հետ կապող կամուրջը։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, Ձկնագետի վրայով Ծովագյուղ տանող կամուրջն ամբողջովին քայքայված է եղել:

Շինաշխատանքները մեկնարկել էին 2023թ., ավարտվել 2024-ին։

Կառուցվել է մեկ թռիչքային կամուրջ՝ 28մ երկարությամբ‚ 10մ լայնությամբ։ Կամուրջն ունի հետիոտնի համար մայթեր։

Շինարարությունն իրականացվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով։

Կիսվել սոց․ ցանցերում