Ալյասկայում կпրծանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զпհվել են

Հինգշաբթի Ալյասկայի երկնքում ռադարներից անհետացած Bering Air ավիաընկերության ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ զոհվել են։ Այս մասին ուրբաթ հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությանը։

Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։ Ինքնաթիռում, որը Ունալաքլիեթից Նոմ էր թռչում, եղել է ինը ուղեւոր և օդաչու։ Ամերիկյան NBC հեռուստաընկերությունն իր հերթին պարզաբանում է, որ բեկորները հայտնաբերվել են Նոմ քաղաքից 34 մղոն (54,7 կմ) հարավ-արևելք։

Երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ լուրջ ավիավթարն է ԱՄՆ-ում։ Հունվարի 29-ին Ռոնալդ Ռեյգան Վաշինգտոնի օդանավակայանի մոտ երկնքում բախվել են American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը և Army Black Hawk ուղղաթիռը։ Զոհվել է 67 մարդ։

Հունվարի 31-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել Learjet 55 բժշկական ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, իսկ 19 մարդ հոսպիտալացվել է:

Կիսվել սոց․ ցանցերում