Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։
Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հայտնել էր, որ այրվող շենքում քաղաքացի է մնացել:
