Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում`բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:
Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:
Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ի վաղ լուսաբացին հրդեհ էր բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքում: Փայտե շինությունից գրեթե ոչինչ չի մնացել:
Հրդեհի հետևանքով կա մեկ զոհ:
