Դոնի Ռпստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո արտակարգ դրություն է հայտարարվել:

Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:

«Դոնի Ռոստովի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել քաղաքի Պերվոմայսկի շրջանի՝ գիշերը վնասված բազմաբնակարան շենքերի տարածքում»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում