ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի բազմաթիվ ավտոճանապարհներ կան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները (մերկասառույց)։ Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում