Լուսինե Թովմասյանի ընտանեկան weekend-ը (ֆոտո)

Հաղորդավարուհի, մոդել եւ, պարզապես, գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հանգստյան օրերն անցկացրել է ընտանեկան միջավայրում։ Նա ամուսնու եւ երեխաների հետ վայելել է ակտիվ հանգիստը բնության գրկում։Լուսինեն կիսվել է լուսանկարներով եւ հավելել, որ weekend-ն անմոռանալի է անցել։

Կադրերից երեւում է, որ նրանք զբաղվել են ձիավարությամբ, զբոսնել ու վայելել հայաստանյան սարերի զով օդը։

Օրեր առաջ, ի դեպ, մոդելը խոսել էր սպորտով զբաղվելու կարեւորության մասին, հատկապես ընդգծելով ընտանիքի հետ մարզվելու հետաքրքրությունը։

Կիսվել սոց․ ցանցերում