Ղազախստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Բորոդավկինը կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման վերաբերյալ՝ նախաքննության զեկույցի հրապարակումից հետո։
«Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա այն իրականացնում են Ադրբեջանի, Բրազիլիայի, Ղազախստանի և Ռուսաստանի համապատասխան փորձագիտական կազմակերպությունները: Ես ձեզ կոչ եմ անում չշտապել հապճեպ եզրակացություններ և բացահայտումներ անել, այլ սպասել վերջնական արդյունքներին», – ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ հետաքննության ընթացքում հանրապետության մասնագետները պրոֆեսիոնալ են գործում։
«Ղազախստանը բարձր պրոֆեսիոնալիզմ և օբյեկտիվություն է ցուցաբերում այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտելու իր ջանքերում»,- ասել է Բորոդավկինը։
