Դատավորներից որոշները արդեն բացահայտ դուրս են գալիս արդարադատության գործառույթից ու ձեռնոց են նետել արդարադատությանը։ Մինչ թվում էր, թե այլևս զարմանալու տեղ չկա, պարզվեց’ դեռ ուր ենք… Ու կարծես թե նորանշանակ է.. Բայց ամեն ինչի մասին փաստերով ու շատ շուտով։ Ազնիվ խոսք, մենք դեռ չենք կարողանում հավատալ կարդացածին, չենք կարողանում հավատալ, որ դա ինչ-որ մեկը թղթի վրա կգրեր ու տակը կնիք կդներ։ Ու թող չթվա, թե մարսվելու է ու գնա։ Ինչքան որ ժամանակին 4 դատավոր այդպես մտածեցին, իսկ հետո’ ամենալավը գիտեն, թե ինչ ու երբվանից եղավ… Կհարցնեք իրենցից։ Հպատմեն։ Ու դա եղավ այն բանից հետո ու պատճառով, երբ ինքնախիզախեցին, օրենսգիրքը ծալեցին ու կողք դրեցին…
Այս գործով մինչև ուր ասես չենք գնալու… Մանավանդ որ Ստրասբուրգում բողոքները արգելափակողներն արդեն ու այլևս չկան…
Սխալ հաշվարկ եք արել։ Սխալ գիտեք..
Սխալ գիտեք ձեր «ուժեղ» կողմը։ Հաշվի չեք առել լիքը հանգամանքներ, և առաջին հերթին այն, որ պատիժը օրենքով է լինելու։
