ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
«Շրջել եմ ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին»,- իր էջում գրել է Պապիկյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

