Արդեն իսկ ՆԳՆ կողմից շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի մինչև մեկ ամիս ժամկետով այստեղ վարել տրանսպորտային միջոցն իրենց ունեցած վարորդական վկայականներով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Իսկ եթե մեկ ամսից ավելի է յուրաքանչյուր մուտքի ժամանակ մնալու ժամանակահատվածը, արդեն քաղաքացին կպարտավորվի դիմելու և փոխարինելու իր վկայականը ՀՀ կոնկրետ վկայականով»,- նշել է նա։
ՀՀ երկքաղաքացիներին կթույլատրվի տրանսպորտային միջոցը վարել իրենց վարորդական վկայականներով. նախարար
