Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան վիրավորներ. այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է քաղաքի ոստիկանությունը։ «Դեպքի վայրում մեքենան մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Bild թերթի տվյալներով՝ տուժել է առնվազն 15 մարդ։ Դատելով դեպքի վայրից սոցցանցերում հրապարակված կադրերից՝ վարորդը վարել է Mini Cooper մեքենա։ Bayerischer Rundfunk մեդիա ընկերությունը հայտնում է, որ մեքենան մխրճվել է Ver.di արհմիության կողմից կազմակերպված գործադուլի մասնակիցների մեջ։ Ականատեսներից մեկը պատմել է, որ մեքենան միտումնավոր մխրճվել է ամբոխի մեջ։ Մյուս ականատեսները ասում են, որ ոստիկանները կրակել են վարորդի վրա: Իր հերթին ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը ողջ է և բերման է ենթարկվել։
Մյունխենում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, տուժել է առնվազն 15 մարդ
