Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առաջին տեղն է զբաղեցրել 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում։ Այս մասին հաղորդում է Sportico-ն։ 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը՝ 1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) — 260 միլիոն դոլար, 2. Սթիվեն Կարի (բասկետբոլ) — 153,8 մլն դոլար, 3. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ) -147 մլն դոլար, 4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) — 135 միլիոն դոլար, 5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — 133,2 մլն դոլար, 6. Նեյմար (ֆուտբոլ) -133 մլն դոլար, 7. Ալեքսանդր Ուսիկ (բռնցքամարտ) — 122 միլիոն դոլար, 8. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ) — 116 մլն դոլար, 9. Կիլիան Մբապե (ֆուտբոլ) — 110 միլիոն դոլար, 10. Ջոն Ռահմ (գոլֆ) — 105,8 մլն դոլար:

Կիսվել սոց․ ցանցերում