Մյունխենում Հայաստանի և Նորվեգիայի վարչապետները համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը:

ն.jpg (599 KB)

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի`օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:

ննն.jpg (734 KB)նննննն.jpg (779 KB)ննննննննն.jpg (569 KB)

Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների:

Կիսվել սոց․ ցանցերում