Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ մերժել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ընթացքում ընտրություններ անցկացնելու գաղափարը և իր հետ չհամաձայնողներին խորհուրդ տվել փոխել իրենց քաղաքացիությունը։ Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, նա փորձել է ներկաներին համոզել, որ «ուկրաինացիները լիովին դեմ են ընտրություններին և չեն ցանկանում խոսել դրանց մասին»։
«Մեզ պետք է միասնություն պատերազմի ժամանակ, եթե ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, նա կարող է ընտրել այլ քաղաքացիություն»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թվականի մարտին։ Զելենսկիի նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Միաժամանակ, նա ինքն է հայտարարել, որ լեգիտիմության հարցն իրեն չի անհանգստացնում։
