Ամերիկացի գրող Էշլի Սենտ Քլերը հայտարարել է, որ հինգ ամիս առաջ երեխա է լույս աշխարհ բերել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկից։
«Հինգ ամիս առաջ ես լույս աշխարհ բերեցի իմ երեխային: Հայրը Իլոն Մասկն է: Ես այդ մասին ավելի վաղ չեմ հայտարարել մեր երեխայի գաղտնիությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
Կինը լրագրողներին խնդրել է հարգել անձնական կյանքը։
Ըստ People ամսագրի՝ գրողը պահպանողական հայացքների ջերմեռանդ կողմնակից է։ Հրատարակությունը նշում է նաեւ, որ սա Մասկի 13-րդ երեխան է։
