Ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել այն արտահայտությունը, թե մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից։ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա ու բեմահարթակից նման հայտարարություններ է անում։
Այս մասին «Առաջին ալիք»-ի եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ նաև ընդգծել հետևյալը, որ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, երբ որ քաղաքական ժանրի հումոր է անում ու այդ հումորի բովանդակությունը չի համաձայնեցնում հումորի հերոսների հետ։ Այս փաստը ինքնին վկայում է, որ Հայաստանը հեղափոխական արժեքների ճանապարհից չի շեղվել»,- հավելեց նա։
