Երեկ երեկոյան կայացել է երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի շնորհանդեսը:
Շնորհանդեսին հաջորդել է «Պոետիկ ներկայացումը»։
Ավետ Բարսեղյանի գործրեն ընթերցել են Նազենի Հովհաննիսյանը, Հրաչուհի Ութմազյանը, Վարշամ Գևորգյանը։
«Փոքր երեխայի պես փոքր բաների վրա ուրախանալ, փոքր երեխայի պես մեծ բաներից հրճվել:
Մարդն է, ուրիշ որևէ բան որպես այդպիսին մարդուն պետք չէ: Շատ հագուստ կամ որևէ այլ բան մարդուն պետք չէ: Եթե խտացնեմ իմ գաղափարը, ինչ եմ ուզում ես ասել մարդկանց՝ հիմնականում սա է, որ մարդուն մարդ է պետք և վերջ: Այդքանն է: Մնացածը՝ կա լավ է, չկա՝ չէ»,- խոսելով գրքի հիմնական ուղերձի մասին՝ շնորհանդեսի ժամանակ ասել է Ավետ Բարսեղյանը:
Բանաստեղծն իր գրքով անդրադառնում է կյանքի բոլոր էմոցիաներին ու իրավիճակներին:
Նշենք, որ ժողովածուն հրապարավել է Newmag Winter Fest փառատոնի շրջանակներում: