Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և թիկնապահը

Հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանին և նրա թիկնապահին:

Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել և տեղափոխվել է քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:

Կիսվել սոց․ ցանցերում