Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Լևան Մաճավարիանին մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը։ «Ռուսաստանը մասնակցում է «3+3» ձևաչափին, և, իհարկե, այդ պայմաններում մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել։ Մենք չունենք ո՛չ դիվանագիտական, ո՛չ այլ հարաբերություններ»։ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վրաստանի ներկայացուցիչների համար նախատեսված աթոռը մշտապես լինելու է «3+3» ձևաչափի նիստերի դահլիճում:
Մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ որևէ սեղանի շուրջ նստել. «Վրացական երազանք»
