Գյումրիում բռնпւթյուն է տեղի ունեցել բուժաշխատողի նկատմամբ. նա վնшսվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն, և նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:

Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձել է անցնել իր աշխատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվել է բուժակի վրա, կիրառել բռնություն՝ անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:

Բուժակը տեղափոխվել է հիվանդանոց:

Կիսվել սոց․ ցանցերում