Դատավոր Արմինե Սաֆարյանին տրվել է խիստ նկատողություն

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն։

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Այս որոշումը կայացվել է համապատասխան կարգապահական վարույթի շրջանակներում:

Կիսվել սոց․ ցանցերում