Բաթումիի միջազգային օդանավակայանից փետրվարի 24-ին նախատեսված բոլոր չվերթերը հետաձգվել են

Բաթումիի միջազգային օդանավակայանից փետրվարի 24-ին նախատեսված բոլոր չվերթերը հետաձգվել են։

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, ըստ հաղորդագրության՝ պատճառը եղանակային վատ պայմաններն են։

Թռիչքներ էին ծրագրված դեպի Սոչի, Թել Ավիվ և Ստամբուլ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձյան առատ տեղումների պատճառով արդեն երրորդ օրն է, ինչ Բաթումիի օդանավակայանի չվերթերն ընդունում է Քութաիսիի օդանավակայանը:

Աղբյուրը նաև գրում է, որ վատ եղանակի և առատ ձյան պատճառով փետրվարի 24-ին ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր մունիցիպալիտետներում:

Կիսվել սոց․ ցանցերում