Փետրվարի 26-ին՝ ժամը 11:32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա, Շինուհայրի առաջնային օգնության հենակետում օգնություն են ցուցաբերել թվով 16, իսկ ճանապարհի խցանված հատվածում՝ 17 քաղաքացու։ Փրկարարների և պարեկների համատեղ օգնությամբ խցանումից դուրս է բերվել և երթևեկությունը շարունակել 105 բեռնատար: Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Գորիս-Շինուհայր ճանապարհին ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
